«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «44-օրյա պատերազմից հետո հայրենազրկվել է ոչ թե 50-60 հազար մարդ, այլ հայրենազրկվել ենք բոլորս, որովհետեւ այն հայրենիքը, որ հանձնվեց, բոլորիս հայրենիքն է:
Իմ համար այս անձնավորության անընդհատ հնչող շոկային արտահայտություններից ամենաշոկայինն այն էր, ու ես ականջիս չէի հավատում, որ Շուշին համարում էր դժգույն ու դժբախտ քաղաք: Բայց հենց Շուշին էր, որ լուսավոր էր, Հենց Շուշին էր, որ հույս էր տալիս: Շուշին կարելի էր համեմատել Երուսաղեմի հետ: Ես ինքս, որ Շուշիում 2,5 տարի աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպան, գրասենյակ եմ ունեցել, ինքս զգացել եմ Շուշիի էներգիան, ուժը: Եվ այն մարդուց, որը կարող էր իրեն թույլ տալ այդպիսի արտահայտություն անել, պարզ է, որ կարելի է ամեն ինչ սպասել: Ես այլեւս չեմ զարմանում: Անգամ ֆանտաստ գրողները այնքան «վառ» երեւակայություն չեն կարող ունենալ, թե ինչպես կարող էր մի երկրի ղեկավարն այդպես արտահայտվել սեփական պարտության առարկա հանդիսացող բերդաքաղաքի մասին: Պարզ է, որ գործ ունենք ընդամենը հայերեն խոսող մի մարդու հետ, որը որեւէ առնչություն չունի հայկականության հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ