Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային թույլ են տալիս իրագործել իր 100-ամյա երազանքը»․ Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 26,2021 17:12

«Սահմանազատման-սահմանագծման մասին հիմա խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ դիմացդ թշնամի է, որը պնդում է, թե Երեւանն էլ է ուզում վերցնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման-սահմանազատման գործընթաց սկսելու պատրաստակամությանը՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով․ «Նման թշնամու հետ սահմանների մասին ես խոսո՞ւմ․․․Անգամ խաղաղ պայմաններում գտնվող պետություններն են սահմանների հարցերով զբաղվում տասնյակ տարիներ, ուստի հիմա դա կեղծ խնդիր է։ Անգամ չեմ էլ ուզում քննարկել, թե ինչ պայմաններով է գործընթացը լինելու»։

Վազգեն Մանուկյանը շեշտեց․ «Ըստ նոյեմբերի իննի կապիտուլյացիոն փաստաթղթի՝ զորքերը պետք է մնային Կովսականում։ Ուրեմն, եթե ուզում էին սահմաններ ճշտել, թող մնային այդտեղ ու բանակցություններ սկսեին։ Ինչո՞ւ հայկական կողմը նահանջեց ու րոպեն մեկ նահանջում է»։

Ինչ վերաբերում է ապաշրջափակման անվան տակ հնարավոր վտանգներին, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Խոսքը միայն մեկ կոմունիկացիայի մասին է՝ Թուրքիային թույլ տալ իրականացնել իր հարյուրամյա երազանքը՝ միավորվել թյուրքախոս ժողովուրդներին, Թուրքիան հասցնել միջին Ասիա եւ Չինաստան։ Այդ խնդիրը լուծում են Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ այն հարիր չէ մեր ազգային շահերին»։

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ճանապարհի անվան տակ Սյունիքով միջանցք են տալիս․ «Եվ հետո, դա շրջափակումից չի բացի ՀՀ-ն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930