«Այս իշխանությունը խորթ ու թշնամի է ժողովրդի համար եւ ՀՀ-ի համար ոչ մի օգտակար բան անել չի կարող։ Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են, որովհետեւ տեսնում են, որ դիմացը կանգնած է կամք ու ուժ չունեցող երկիր։ Ավելի ճիշտ՝ ոչ թե երկիր, այլ երկրի ղեկավարություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հակառակորդն անընդհատ շարունակելու է հարձակումները․ «Այս իրավիճակը, որը հիմա Հարավային Կովկասում է եւ մեր սահմաններում, կայուն չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի կործանարար պատերազմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ճակատագրական է։ ՀՀ-ն նման խայտառակ իրավիճակում չի եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ