Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ եռակողմ հանդիպումներն անհրաժեշտ են՝ պայմաններ ստեղծելու Ղարաբաղյան կարգավորման համար:
«Այստեղ և՛ խաղաղապահներն են դրական դեր խաղում, ակտիվ աշխատում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր: Ցավոք, մինչ օրս առանց զոհերի չի ստացվում: Բայց մենք հենց դրա համար էլ հավաքվել ենք: Որպեսզի տեսնենք, ինչ է ստեղծվել, և ինչ է պետք բոլորին անել, որպեսզի նման բան առաջ չգա, այլ, ընդհակառակը, պայմաններ ստեղծվեն իրավիճակի հանդարտեցման, տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար՝ այնպիսի որակով, որը թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է նա:
Իր հերթին Ալիևն ասել է, որ մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն եղել:
«Չեն եղել բախումներ, չի եղել որևէ լուրջ միջադեպ: Եղել են հատուկենտ միջադեպեր, որոնք ինչ-որ համակարգային ճգնաժամ են: Եղել են բախումներ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ: Բայց այդ ամենը մեզ ստիպում է ուշադիր նայել, խոսել, այդ թվում եռակողմ ձևաչափով՝ ինչպես է հնարավոր վերահսկել ռիսկերը, նվազեցնել դրանք»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ