Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Չկա Հայաստանում որեւէ գիտակից մարդ, որը շունչը պահած չի սպասում, թե այս անգամ որքան է զիջվելու»

Նոյեմբեր 26,2021 16:26

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Հայելի» ակումբում իր լուրջ մտահոգությունները հայտնեց այսօր Սոչիում մեկնարկած Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ղեկավարների եռակողմ հանդիպման վերաբերյալ՝ ասելով, որ ինքը հայանպաստ ոչ մի արդյունքի չի սպասում:

«Ոչ մի լավ բան չեմ ակնկալում այսօրվա եռակողմ հանդիպումից: Ես կարծում եմ՝ չկա Հայաստանում որեւէ գիտակից մարդ, որը շունչը պահած չի սպասում, թե այս անգամ որքան է զիջվելու մեր ազգային, պետական, մեր սերունդների շահերից, ապագայից, մեր հետագա սերունդների համար նորմալ պետություն կառուցելու հույսից: Ոչ միայն Նիկոլը, այլեւ նիկոլիզմը, հատկապես դրանց վերնախավը, չեմ հաշվում սովորական խաբված կամ իրենց խաբվածի տեղ դրածներին, աշխատավարձ են ստանում Հայրենիք ծախելու, հայրենիքը այս թշվառ-անտեր վիճակին հասցնելու համար:

Այսօր մենք այն վիճակում ենք, որ բանական որեւէ մեկը չի կարող ասել, թե 2018-ից սկսած մի գրամ առաջ ենք գնացել: Մարդիկ թող իրենց հիշեն 2017 թվականին եւ հիմա: Եվ թող գիտակցեն նաեւ, որ այս ընթացքում այդ մարդիկ կոնկրետ աշխատավարձ են ստացել, էլ չեմ ասում միլիոնների հասնող պարգեւավճարներ, այլեւայլ արտոնություններ, փաստացիորեն մեզ այս վիճակին հասցնելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930