Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը՝ զեկուցող և Վենետիկի հանձնաժողովի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի գծով Կոնգրեսի ներկայացուցիչ Ստյուարտ Դիքսոնի (Միացյալ Թագավորություն, ILDG) գլխավորությամբ դեկտեմբերի 2-3-ին կիրականացնի Հայաստանում դեկտեմբերի 5-ին նախատեսված մասնակի ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելություն:
Նախքան քվեարկության օրը՝ առցանց ճեպազրույցներ կկազմակերպվեն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանի և փոխնախարար Վաչե Տերտերյանի և Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահի Էմին Երիցյանի հետ:
Տեսակապի միջոցով հանդիպումներ են նախատեսվում նաև Երևանում միջազգային հանրության ներկայացուցիչների, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և ընտրություններին մասնակցող թեկնածուների հետ։ Առցանց ծրագիրը կամփոփվի քվեարկության հաջորդ օրը՝ դիտորդների ճեպազրույցով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ