Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն կարող էր ԱՆ նախարարի հրամանի գործողությունը կասեցնելու որոշում ընդունել մինչև գործով վերջնական որոշում կայացնելը». Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 26,2021 14:01

«Այս չարիքն առնվազն այս ժամանակաշրջանում դեռ միտում չունի, որ վերանալու է, հետևաբար թեստավորման հարցը մեզ հետ է լինելու, և այս տեսանկյունից՝ ի վերջո թեստերի գները պարզելը կարևոր տեղեկություն կլինի»,-«Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր քննության ժամանակ հայտարարեց դիմումատու կողմի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։

RA Constitutional Court examines the case to determine the issue ‘On Ensuring Sanitary and Epidemiological Security of the Population of the Republic of Armenia’ on the basis of the application of at least one fifth of the total number of RA National Assembly deputies

Ըստ նրա՝ այն, որ ՍԴ-ն Առողջապահության նախարարությունից պահանջում է ներկայացնել թեստավորման նվազագույն և առավելագույն գները այսօր շուկայում գործող, դա կարևոր տեղեկություն է:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն այսօր բանավոր ընթացակարգով շարունակում է քննել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

«Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

RA Constitutional Court examines the case to determine the issue ‘On Ensuring Sanitary and Epidemiological Security of the Population of the Republic of Armenia’ on the basis of the application of at least one fifth of the total number of RA National Assembly deputies

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց դատաքննությունը հետաձգել, հաջորդ նիստը նշանակել դեկտեմբերի 16-ին՝ 14:30-ին:

Արամ Վարդևանյանն այս առիթով հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված նիստը մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգելը ու շարունակեց. «Եթե հաշվարկում ենք այն ժամկետները, որոնք ՍԴ աշխատակարգային որոշումներով կան, այդ նիստը կարող է նշանակվել ավելի վաղ: Մտահոգությունս նիստն ավելի վաղ նշանակելուն է առնչվում, քանի որ դա էական նշանակություն ունի գործընթացի տեսանկյունից: Մենք գործ ունենք մի հրամանի հետ, որի սահմանադրականությունն այլևս վիճարկվում է, բայց մյուս կողմից դրանով միջամտությունը տեղի է ունենում»:

ՍԴ նախագահը պարզաբանեց՝ դա բխում է կոնկրետ դատավարական գործընթացը արդյունավետ կազմակերպելու, ՍԴ-ի ծանրաբեռնվածության տեսանկյունից: Եվ վստահեցրեց՝ դա ամենամոտ ժամկետն էր, որը ՍԴ-ն կարող էր նշանակել:

Արամ Վարդևանյանն էլ ասաց. «Մտահոգությունս ժամկետի վերաբերյալ համարում եմ փարատված, միևնույն ժամանակ կարծում եմ՝ բարձր դատարանը կարող էր հրամանի գործողություն կասեցնելու որոշում ընդունել մինչև գործով վերջնական որոշում կայացնելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930