ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը
Թեման վերջնականապես փակված եմ համարում
Վերջերս մամուլում կրկին արծարծվել էր իմ անունն առ այն իբր ես՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակ եղել եմ Ադրբեջանի հետ կապ պահող պաշտոնյաներից մեկը: Չնայած այս տեղեկատվությունը հերթական անգամ հերքել էի իմ ֆեյսբուքյան էջով, որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ շարունակում էին շահարկել թեման:
Երեկ, իր ասուլիսի ժամանակ, շահարկումներին անդրադարձել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ով հստակ հայտարարեց, որ ես որևէ կապ չեմ պահել ադրբեջանական կողմի հետ:
Կարդացեք նաև
Ուրախ եմ և շնորհակալ, որ այս սուտը վերջնականապես պարզաբանվեց և սրանով թեման փակված եմ համարում: