Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղ ցույց անող 6 քաղաքացու՝ այդ թվում Արա Զոհրաբյանին, ոստիկանությունը բերման ենթարկեց

Նոյեմբեր 26,2021 13:50

Քիչ առաջ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել Երեւանի փողոցներում խաղաղ բողոքի ցույց անող Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամներին, որոնց թվում էր «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:

Ցույցի մասնակիցները հերթով փակում էին փողոցները՝ նշելով, որ հենց այդպես փակված են Սյունիքի ճանապարհները, ինչի արդյունքում մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Շարժման մասնակիցները, ցույցի միջոցով իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին:

«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին: Ժողովուրդ, արթնացեք, արթուն կացեք, միացեք մեր շարժմանը»,-հայտարարում էին նրանք:

Ցույցի մասնակիցներին բերման ենթարկեցին Սախարովի անվան հրապարակից:

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիների թիվը վեցն է: Նրանք, ըստ ոստիկանության, բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար:

Ինչպես տեղեկացանք ոստիկանությունից, բերման ենթարկված ցույցի մասնակիցներին բաց կթողնեն՝ երեք ժամվա ընթացքում՝ ըստ ընթացակարգի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930