Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցի տնօրենից չենք ակնկալելու՝ զբաղվել ջեռուցման ու պատուհաններ փոխելու հարցերով». Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 26,2021 13:34

«Մենք այս պահին ունենք իրավիճակ, երբ հաստատության տնօրենից պահանջվում է լինել թե լավ վարչատնտեսական ղեկավար, որ կարողանա գլուխ հանել ամենատարբեր հարցերից, որոնք կապված են գույքի պահպանման, ֆինանսական կառավարման եւ այլ հարցերի հետ, եւ միաժամանակ լինել ուսումնական բովանդակության եւ կրթական պրոցեսի մասնագետ: Բազմաթիվ երկրներում շատ արդյունավետ գործում է այն մոդելը, որի պարագայում հաստատության բովանդակային կառավարումն առանձնացված է վարչատնտեսականից: Մենք եւս փորձել ենք գնալ այս ճանապարհով, որպեսզի առանձնացնենք վարչատնտեսական, գույքի կառավարման պրոցեսը՝ հաստատության ուսումնական գործընթացի բովանդակային կառավարումից:

Ընդ որում` վարչատնտեսական կառավարումը նախատեսում ենք ունենալ կենտրոնացված եղանակով, այսինքն` խոսքը մեկ դպրոցում երկու տնօրեն ունենալու մասին չէ: Ամենեւին… տնօրենը մեկն է, եւ տնօրենին վերապահվելու է ուսումնական հաստատության բովանդակային կառավարումը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցի տնօրենից այլեւս չենք ակնկալում զբաղվել դպրոցի ջեռուցման, պատուհանները փոխելու եւ այլ հարցերով: Նրանից պահանջելու ենք կրթության որակի, երեխաների առաջադիմության, կրթական ծրագրերի բովանդակային հարցերի հետ կապված լավ կատարողական, արդյունավետություն, իսկ գույքային կառավարման հարցերը նախատեսում ենք իրականացնել կենտրոնացված՝ մի քանի դպրոցի համար մեկ գույքային կառավարիչ, վարչատնտեսական հարցերի համակարգող ունենալով»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա խոսեց նաեւ համապատասխան փոփոխության արդյունքում դպրոցի տնօրենի՝ նշանակովի լինելու մասին. «Կլինի դպրոցի տնօրենների նշանակման գործընթաց, կտրվի հայտարարություն: Մեզ մոտ գործում է պայման, որ դպրոցի տնօրենի պաշտոնին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստագիր, ինչը ենթադրում է քննության գործընթաց: Այսինքն, կարող են դիմել հավաստագիր ունեցող անձինք, նրանք կներկայացնեն իրենց ծրագրերը այն մասին, թե ինչպես դպրոցը կկարողանա ապահովել լավ ցուցանիշներ, ապա մասնագիտական հանձնաժողովը կքննի հայտերը, կունենա հարցազրույց մասնակիցների հետ, անհրաժեշտության դեպքում հաշվի կառնվեն մանկավարժական եւ ծնողական համայնքների կարծիքները:

Ոչ թե դպրոցի խորհրդին կվերապահենք տնօրենի ընտրությունը, այլ կնշանակենք ու շատ ավելի պրոֆեսիոնալ կիրականացնենք այդ ամենը՝ վերջ դնելով դպրոցական խորհուրդների ձեւավորված արատավոր պրակտիկային»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930