«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ես ավելի քան վստահ եմ, որ այս իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիան և դեմարկացիան։ Դրա համար ունեմ հետևյալ վերլուծությունը։
1) Հայաստանի Հանրապետությունն անկախությունից հետո տարածքների վերջնական ճշգրտումները չի կատարել։ Նույնիսկ բարեկամական Վրաստանի հետ ավարտված չէ այդ աշխատանքը։
2) Թշնամական Ադրբեջանը ոստիկանական և մաքսային հենակետեր է տեղադրել ՀՀ այն ճանապարհներին, որոնք 30 տարի եղել են ՀՀ տիրապետության ներքո։
Կարդացեք նաև
3) Այդ հենակետերի գտնվելու վայրերի մասին ՀՀ իշխանությունը հայտնել է, որ դրանք ՀՀ տարածքներում չեն։ Նույնիսկ կառավարության ղեկավարի կողմից հնչեցվել է դրանց ադրբեջանական անվանումները։
4) Վերջին ասուլիսի ընթացքում կառավարության ղեկավարը նշել է, թե քարտեզները պետք է ունենան իրավական հիմքեր։ Հակառակ դեպքում դրանք ընդամենը նկարներ են։
5) Բազմաթիվ մասնագետներ վիճարկում են կառավարության պնդումը, որ, օրինակ՝ Ճակատենի հատվածում տեղադրված մաքսակետը Ադրբեջանի տարածքում է, դրա համար բերում են բազմաթիվ համոզիչ հիմքեր։ Այս վիճարկման առնչությամբ կառավարությունը լռում է։
6) Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը վերջին ասուլիսում պնդել է, թե իրենք ՀՀ տարածքը գիտեն միլիմետրի ճշգրտությամբ։
Վերոգրյալ 6-ը կետերի համակցված վերլուծությունը վկայում է, որ իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները, իսկ սպասվող հանձնաժողովի գործառույթը լինելու է այդ փաստացի գծվածին իրավական ուժ տալը։
Հերթական անգամ, ազգի թիկունքում և ազգից գաղտնի՝ հակահայկական որոշումն են ընդունել։ Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում։