Ադրբեջանը Հայաստանին է հանձնել երկու հայ գերիների: Այս մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 03.03.1993թ. ծնված Արին Ժիրայի Արամյանը վիրավորվել էր 2021թ. նոյեմբերի 16-ին բախումների ժամանակ: Նշվում է, որ այս ընթացքում Արամյանին բժշկական օգնություն է ցուցաբերվել և բուժում է կազմակերպվել:
Մյուս վերադարձված անձը 13.09.2000թ. ծնված Միհրան Էռնեստի Մուսայելյանն է, որը գերեվարվել էր Աղդամի շրջանում: Մուսայելյանը քաղաքացիական անձ է, նա օրեր առաջ մոլորվել էր և անցել Ադրբեջանի վերահսկողության տարածք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ