Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածավանում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ. պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հերթական դեպքը. ԱԱԾ

Նոյեմբեր 26,2021 10:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

      Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930