Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով. «Բեկում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 26,2021 09:43

Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կտրուկ փոփոխություններ հանդիպումից հետո չի սպասվում: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջեւ, հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը:

«Բեկում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում: Նրանք կառուցողական դաշտ չեն տեղափոխվում եւ փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները»։ Նրա խոսքով՝ միակ հարցը, որի շուրջ հնարավոր է քիչ թե շատ համաձայնության հասնել, դեմարկացիայի-դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել այս հանդիպումից հետո:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930