Նախօրեին Ազատագրական շարժման կազմակերպիչներից Կարին Տոնոյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտին հայտարարեց, թե նախագահական նստավայրից հրավիրել են՝ հասկանալու իրենց պահանջները եւ զրուցելու:
Aravot.am-ը այսօր շարժման հիմնադիրներից հետաքրքրվեց, թե ե՞րբ է կայանալու այդ հանդիպումը: Պարզվեց, որ իրենք այդ առաջարկը մերժում են եւ ոչ մի հանդիպում էլ չի կայանալու:
Սոֆյա Հովսեփյան. «Ես հակված չեմ գնալու նախագահական: Ինձ հետաքրքիր չի նախագահի հետ հանդիպումը եւ նրա հետ որեւէ հարցի քննարկումը»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյան. «Անձամբ ես նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետ քննարկելու ոչինչ չունեմ»:
Նաիրի Հոխիկյան. «Մենք չենք գնալու: Ազատագրական շարժումը չի գնալու: Եթե կան կուսակցություններ, որոնք նպատակահարմար կհամարեն գնալը, դա կուսակցության դիրքորոշումը կլինի: Մենք քննարկելիք ոչինչ չունենք:
Մենք ունենք պահանջներ ու այդ պահանջները պիտի իրականացվեն: Պահանջները չիրականացվելու դեպքում պահանջելու ենք վարչապետի անհապաղ հեռացում: Ազգային ժողովում էլ այսօր ոչինչ չենք քննարկել, ներկայացրել ենք միայն մեր պահանջները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ