Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որն այսօր մասնակցում էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ-ում հրավիրած լսումներին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Շատ արդյունավետ նախաձեռնություն էր: Եղան գրագետ ելույթներ, բանիմաց մարդիկ հետաքրքիր առաջարկներ արեցին, որոնք բոլորն էլ արժանի էին ուշադրության: Իմ կարծիքով ԱԺ-ում այսօրվա լսումների առաջին ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ ժողովուրդը տեսավ տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հավաքական կերպար եւ երկրորդը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցի շուրջ միասնական են բոլորը: Վաղուց չէի տեսել այսքան համախմբված ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչների եւ ՀԿ-ների միասնություն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ