Լրահոս
Օրվա լրահոսը

Apple-ից նախազգուշական նամակներ են ստացել նաեւ Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամները. 3 հեռախոսի մեջ հայտնաբերվել է Pegasus-ի առկայությունը. Փորձագետ

Նոյեմբեր 25,2021 21:44

Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները Apple-ից նախազգուշական նամակ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։ Ռուբեն Մուրադյանը այսօր կրկին անդրադարձել է Pegasus գաղտնալսող ծրագրին:

«Ինչո՞ւ եմ վստահ, որ հայտնաբերվել է հենց Pegasus-ը։ Ուսումնասիրել եմ Apple-ի State Sponsored Attacks-ի՝ նախազգուշացման մասին նամակներ ստացած 3 տարբեր մարդկանց պատկանող 4 հեռախոս: 3 հեռախոսը պատկանում են Արթուր Վանեցյանին և նրա ընտանիքի անդամներին։ Հետազոտությունն իրականացվել է idevicebackup2 mvt-ով։ Pegasus-ի առկայության ստուգումն իրականացվել է Amnesty Tech-ի (Amnesty International-ի տեխնոլոգիական ստորաբաժանման) STIX ֆայլի օգտագործմամբ։ Բոլոր հեռախոսների մեջ հայտնաբերվել է Pegasus-ի առկայությունը, հիմնականում հատուկ գործընթացների տեսքով»:

Հաջորդ դիտարկումը, որ առանձնացրել է Մուրադյանը բացատրությունն է այն մասին, թե ի՞նչ է նշանակում State Sponsored Apple-ի նամակը։ NSO Group-ը, որը արտադրում է Pegasus-ը, իր արտադրանքը վաճառում է միայն պետություններին: Այդ նամակները քաղաքացիները ստացել են այն հրապարակումներին զուգահեռ, որ Apple-ը դատի է տալիս NSO Group-ին՝ իր հաճախորդներին գաղտնալսելու համար։ Դատական հայցում Apple ընկերության ծրագրային ապահովման ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին հայտնել է. «Պետության կողմից ֆինանսավորվող սուբյեկտները, ինչպիսիք են NSO խումբը, միլիոնավոր դոլարներ են ծախսում բարդ հսկողություն ունեցող տեխնոլոգիաների վրա, առանց արդյունավետ հաշվետվողականության: Դա պետք է փոխել»։ Այստեղից պարզ է դառնում, թե ի՞նչ և ո՞ւմ նկատի ունի Apple-ը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նաև հակադարձել է պնդումներին, թե Pegasus -ը կարող է հասանելի լինել ցանկացածին և կրկին հիշեցրել, որ NSO Group-ը վաճառում է Pegasus-ը միայն կառավարություններին:

«Քանի որ Pegasus տարածվում է malware as a Service սխեմայով, այն կարող է օգտագործել միայն NSO Group-ում։ Գնորդ-պետությունները դիմում են ընկերությանը վարակի հայտերով, իսկ NSO Group-ն ինքն է զբաղվում դրանով»։

Իսկ այն պնդումները, թե Apple-ից նամակներ ստացածները միայն հայաստանցիներին են մտահոգել, ևս կեղծ է։ Իրականում այս լուրը տեղ է գտել համաշխարհային մեդիաներում և շատ ավելի վաղ։

Իսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, իբրև «Ոչ մի ընկերություն չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, ուր մնաց դրա մասին զգուշացնի իր գնորդներին»,- Մուրադյանը նշել է, որ նախընտրում է հավատալ Apple ընկերության ծրագրային ապահովման ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերգիին։

Պնդումները, թե Pegasus-ը Արթուր Վանեցյանի հեռախոսում կարող էին տեղադրել ոչ միայն հայկական, այլ ցանկացած երկրի հատուկ ծառայությունները, Մուրադյանը փաստեր է առանձնացրել՝

«Pegasus-ը հասանելի է միայն պետություններին, ընդունում է հայտեր միայն օրինական ինստիտուտներից՝ հատուկ ծառայություններից։ Հետևել, թե ով է օգտատերը հեշտ է, բայց այդքան էլ հնարավոր չէ, քանի որ հետևողը հատուկ ծառայությունները չեն։ Եվ վերջում կարող եմ ենթադրել, որ եթե ընկերությունը չի ստում, ապա պատվիրատուն պետք է լինի միայն Հայաստանի հատուկ ծառայությունը։ Բայց ընկերությունը նաև կարող է ստել, սակայն հատուկ ծառայությունները չեն հերքել Pegasus-ի օգտագործումը։ Pegasus-ի օգտագործումը հերքում են միայն քաղաքականացված բանախոսները: Նայեք հերքման մեթոդներին ՝ դրանք ոչ թե տեխնիկական են, այլ մանիպուլյատիվ-հռետորական։ Ելնելով վերոգրյալից ՝ կարծում եմ, որ այն մարդկանց մոտ, ովքեր նամակ են ստացել Apple -ից և (կարևոր է, որ երկու պայմանները լինեն) և ում հեռախոսներում Pegasus է հայտնաբերվել mvt-ի միջոցով, այդ մարդիկ մեծ հավանականությամբ զոհ են դարձել հայկական Pegasus օպերատորին»։

Նշենք, որ Pegasus-ը ստեղծվել է 2010-ին, որը հիմնադրել են երկու իսրայելցիներ: Այն տեղակայված է Թել Ավիվի արվարձանում։ Ընկերությունն ամբողջ աշխարհում հետախուզական ծառայություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին ծրագիր է մատակարարել 2016 թվականից:

Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։ Հավելենք, որ մասնագետները պնդում են՝ գաղտնալսման այս ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է՝ համակարգից օգտվելը 7-10 մլն դոլար արժե։

Հիշեցնենք, որ Apple-ը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել իսրայելական ընկերության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել iPhone-ի օգտատերերին լրտեսելու և թիրախավորելու համար։ Կորպորացիան մտադիր է դատարանի միջոցով ամբողջական արգելանք կիրառել NSO-ի դեմ ցանկացած ծրագրային արտադրանքի, ծառայությունների կամ Apple սարքերի նկատմամբ օգտագործման համար։

Թարգմանությունը՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930