ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Աննա Կարապետյանը ևս հայտնել է, որ Apple ընկերությունից ծանուցում է ստացել «պետության կողմից հովանավորվող» հարձակման վերաբերյալ:
Ի՞նչ ասեմ, ամոթա..», գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ստացած ծանուցման տեքստը:
Հիշեցնենք, Apple ընկերությունը նախազգուշական ծանուցում է ուղարկում Հայաստանում և մի քանի այլ երկրներում իր այն օգտատերերին, որոնք հավանաբար գտնվում են «պետության կողմից հովանավորվող» հարձակման տակ:
Նման որոշման ընկերությունը հանգել է այն բանից հետո, երբ դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի նկատմամբ՝ իր Pegasus ծրագրի միջոցով գաղտնալսումներ կատարելու համար:
Կարդացեք նաև
Ծանուցման մեջ նշվում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր է գաղտնալսումներ կատարել անգամ այպիսի մեսենջերներից, ինչպիսին Signal-ն է: Ընկերությունը խորհուրդ է տալիս նման ծանուցում ստացած օգտատերերին թարմացնել իրենց ծրագիրը iOS-ի վերջին՝ 15.1.1 տարբերակով և հետագայում էլ խորհուրդ է տալիս մշտապես թարմացնել վերջին տարբերակները: Նաև խորհուրդ է տրվում դիմել մասնագետների օգնությանը՝ 24 ժամ գործող accessnow . org / help կայքի միջոցով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ