Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դարձյալ գերծանրաբեռնված ռեժիմով են աշխատում։
Հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքը, ըստ Արմեն Խաչատրյանի, այս պահին 100-120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում․ պացիենետները հանրապետության բոլոր մարզերից են։
«Առավոտյան 79 հիվանդ ունեինք, 10 հոգու դուրս գրեցինք, նույն քանակի նոր հիվանդներ ենք ընդունել։ 15 հիվանդ ծայրահեղ ծանր են։
Գյումրու ինֆեկցիոնի կորոնավիրուսային բաժանմունքը հավանաբար կփակվի, տրիաժ կենտրոնից այնտեղ հիվանդներ չեն ուղարկվում»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, վերջին մի քանի օրվա ընթացքում Գյումրիում կորոնավիրուսի հետևանքով հայտնի մարդիկ են մահացել, նրանից մեկը ճանաչված ատամնաբույժ է, մյուսը՝ բանկի կառավարիչ, նա երիտասարդ էր, վերջինս մահացել էր հոր մահից մեկ օր անց։
Նրանցից ոմանք մահացել են հիվանդանոցում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ