Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Պետք չէր ոչ մի բան ստորագրել, պետք էր գնահատել իրավիճակը»

Նոյեմբեր 25,2021 20:02

«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքն է հրաման տվել, որ Սյունիքում զորքերը հետ քաշվեն: Տո, գլուխդ պատով ես տվել, դու ով ես, որ այդպիսի հրաման տաս»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ  նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա հիշեց, որ առաջին անգամ ձերբակալությունից հետո, երբ դուրս էր եկել իրեն հարցրել են, թե եթե ինքը լիներ Նիկոլ Փաշինյանի հետ չէր ստորագրի՞ հայտարարությունը. «Ասացի՝ ո՛չ: Բա Ստեփանակերտն էր վտանգված: Ասացի՝ ոչինչ, թո՛ղ Ստեփանակերտն էլ տար, բայց Քելբաջարն ու Լաչինը պահեր: Ու մի աղմուկ սկսեց՝ Վանեցյանը ասել է՝ Ստեփանակերտը տար, Քելբաջարն ու Լաչինը պահեր: Էլի եմ ասում՝ պետք չէր ոչ մի բան ստորագրել, պետք էր գնահատել իրավիճակը: Պաշտոնական տվյալներով 25 000ից ավել զորք ունեինք Արցախի տարածքում, հետ քաշենք դիրքերը, դիրքավորվել Քելբաջարի և Լաչինի տարածքում, ապահովել ՀՀ անվտանգությունը, որն այսօր չունենք»:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ այդ քայլերից հետո էլ, իհարկե՛, պետք էր պաշտպանել Ստեփանակերտը, բայց որևէ թուղթ չստորագրել և պայքարել երկրի համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930