Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր: Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն