Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է խորհրդարանի հերթական նիստը։
☑️«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ☑️ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը ընդունեց միաձայն։
☑️««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ։
Կարդացեք նաև
📌Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով ԱՀ Ազգային ժողովը որոշել է առաջին ընթերցմամբ ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ։
📍12 պատգամավորներ 22 հարց ուղղեցին կառավարության անդամներին։ Հարցերը վերաբերում էին բնակարանաշինությանն ու բնակշահագործման ժամկետներին, ներհանրապետական երթուղիների շահագործմանը, համավարակով պայմանավորված համապետական կարանտինի արդյունավետ կիրառմանն ու իրավիճակով պայմանավորված կրթության կազմակերպման խնդիրներին, հանրապետությունում վարկավորման գործընթացին, արտաքին քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոպարկերի բացմանը և այլն։
📍Պատգամավորական հայտարարությամբ հանդես եկավ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Արցախի ԱԺ