Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չէ 5 րոպե հետո մտնել լայվ՝ ինչ-որ մի բան ասել

Նոյեմբեր 25,2021 17:27

«Նիկոլ Փաշինյանը հետևում է ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլ նաև իր թիմակիցներին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ​​ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա մանրամասնեց, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է իր թիմակից նախարարներին, պատգամավորներին, դատախազներին, դատավորներին. «Այս մարդը վախենում է, հասկանո՞ւմ եք, վախենում է իշխանություն կորցնելուց։ Դրա պատճառով հետևում է բոլորին, չի վստահում ոչ մեկին»։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հանցագործությունները փաստագրել են ուղիղ եթերներում. «Վերցնում ես այս երեք տարվա եթերները, բոլորը ցմահ դատապարտվելու են։ Եվ այսօր խոսել նրա մասին, թե տեղեկություն ունեք, հայտնեք իրավապահներին, հայտնում ես, ասում են այդպիսի բան տեղի չի ունեցել, քեզ էլ հանում են սուտասան։ Բայց ես ձեզ ասում եմ, օրը կգա Ազգային անվտանգության ծառայության աշխատողները աշխատել են, աշխատում են և աշխատելու են։ Այդ թղթերը, որ վերացնեն, մեկ է այդ տղերքը պահում են, հետո էլ հանելու են ասելու են՝ հես ա»։

Իսկ անդրադառնալով ԱԱԾ-ի ոչնչացված փաստաթղթերին՝ Արթուր Վանեցյանը ասաց, որ տարբեր նյութեր ունեն պահպանման տարբեր ժամկետներ, որից հետո փաստաթղթերը ոչնչացվում են. «Այն, ինչը ոչնչացվել էր, ես էի զեկուցել, ասել էի՝ կան փաստաթղեր, որոնք ոչնչացված են, որոնց մասին պետք չէր բարձրաձայնել։ Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չէ հինգ րոպե հետո մտնել լայվ ինչ-որ մի բան ասել։ Էս մարդը ինձ հետ խոսում էր, ասում էր՝ մի րոպե, շուռ էր գալիս կոճակը սեղում էր, ասում էր՝ հարգելի՛ հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ասել՝ սիրում եմ ձեզ, ու մի բան էր ասում, որ մազերդ բիզ-բիզ էին կանգնում։ Չէիր էլ կարող մտնել բացատրել՝ մի՛ արա, ա՛յ ընկեր, այդ լայվերը մի՛ արա, չի՛ կարելի, պետական գաղտնիք կա, բան կա։ Դրանից հետո ստեղծվեց հանձնաժողով, և այն նյութերը, որոնք ոչնչացվել էին, գրեթե 90 տոկոսով և ավելի վերականգնվել են, որովհետև նյութերը ինչքան ոչնչացնեն՝ կան մարդիկ, որոնք համակարգչի վրա այդ տեղեկանքը գրել են, այդ տեղեկանքները ինչ-որ ֆայլերում պահած են, ամեն ինչ հնարավոր է եղել վերականգնել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930