Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՇՌ թեստեր» ծառայության մատուցման միևնույն գին են սահմանել. ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով վարույթ է հարուցել

Նոյեմբեր 25,2021 17:35

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող ՊՇՌ թեստեր ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին։

Պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թ. մինչև 2021թ.-ի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930