Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումը պետք է իրականացվի Ռուսաստանի ՊՆ խորհրդային քարտեզներով. Մատվիենկո

Նոյեմբեր 25,2021 17:19

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ եղած խորհրդային քարտեզների հիման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Ջաֆարովայի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ այլ փաստաթղթեր, որոնք հստակ տարանջատում են Ադրբեջանի և Հայաստանի սահմանները, չկան:

«Բայց բանակցությունները հեշտ չեն ընթանում: Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է ընթանում: Այդ պատճառով շարունակվում է որոշակի լարվածությունը: Մենք շահագրգռված ենք Անդրկովկասում խաղաղությամբ և կայունությամբ և դրա համար ամեն ինչ կանենք»,- ասել է Մատվիենկոն:

Նա ընդգծել է, որ «այսօր գլխավոր խնդիրն է սահմանազատումն անել այնպես, որպեսզի ոչ մեկի մոտ ռազմական գործողությունները վերսկսելու ցանկություն չառաջանա»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930