Թեհրանում ավարտվեց բանակային ըմբիշների աշխարհի 35-րդ առաջնությունը:
Հայաստանի հունահռոմեական ոճի բանակային ըմբիշները մրցումների երկրորդ օրը նոր համալրում իրականացրին թիմի մեդալների հավաքածուում: 87 կգ քաշայինների պայքարում Գեւորգ Թադեւոսյանը տարավ միայն հաղթանակներ եւ արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը, գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Աղաջանյանը 67 կգ քաշային կարգում բավարարվեց բրոնզե մեդալով:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի բանակայինների հավաքականն, ընդհանուր առմամբ, նվաճեց 5 մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ