Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը հորդորեց խորհրդարանական ընդդիմությանը չմասնակցել ԱԺ որեւէ նիստի, որեւէ հարցի քննարկմանը, հրաժարվել բոլոր վարչական պաշտոններից

Նոյեմբեր 25,2021 16:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել էր, որ ուզում է Թուրքիան ու Ադրբեջանը շատ պարզ պատասխանեն՝ իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, թե՞ չէ, ցեղասպանությունը շարունակեն ու ավարտե՞ն, թե՞ չէ:

Այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը վարչապետի հարցադրման հետ կապված ասաց. «Այս հարցերի պատասխանը կարող էր չունենալ միայն Բուրկինա Ֆասոյի ինչ-որ հիվանդանոցից բռնաբարության հետեւանքով դուրս եկած մեկը, կամ ջունգլիներում ինչ-որ փռչոտ երկոտանի: Մենք գիտենք այդ հարցերի պատասխանը, բայց կա մեկը, որ չգիտի: Միակ օրակարգը, որ պետք է մտնի, դա իրեն օր առաջ քշելն է պետական կառավարման համակարգից»:

Դահլիճից հնչեցին ծափահարություններ:

Ռուբեն Հակոբյանը շարունակեց ելույթը՝ ասելով, որ Փաշինյանը թուրքին մտցրել է մեր պետության ննջարան ու բոլորին ասում է՝ եկեք բանալու անցքից նայեք` ինչով է նա զբաղված. «Ու այսօր ասում են՝ եկեք հավաքվենք, որ չստորագրի: Շատ միամիտ եք դուք, գենետիկ միամիտ: Այս 3 տարիների ընթացքում ընդամենը 2 կարգախոս է ունեցել՝ հընթացս, փողոցում ծնված: Մեկը՝ «քայլ արա, մերժիր Սերժին», ինչը փայլուն իրականացրեց, ցավոք, Սերժ Սարգսյանի կողքը հավաքված կուսակցությունների եւ իր թիմի միջոցով, եւ երկրորդը՝ նախընտրական փուլում, երբ հարցրեցին ինչ եք անելու ընդդիմության հետ, ասաց՝ «դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»: Ինքը դրանով է հիմա զբաղված, հենց այս խորհրդարանում: Մենք ի՞նչ ենք անում: Ես, որպես ընդդիմություն, ասում եմ՝ ղալա՛թ կանես, սրիկա՛: Ասում եմ բոլոր նրանց անունից, ովքեր վիրավորվել են»:

Ռուբեն Հակոբյանը հորդորեց խորհրդարանական ընդդիմությանը չմասնակցել ԱԺ որեւէ նիստի, որեւէ հարցի քննարկմանը, հրաժարվել բոլոր վարչական պաշտոններից՝ հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ, նաեւ կասեցնել մասնակցությունը միջազգային կառույցներին, չմասնակցել գործուղումներին. «Նրանք շակալություն են անում, 6 հոգով հարձակվում են, ձեզ ծեծում են: Մեր ժամանակ այդ շակալներին նույնիսկ չէին բարեւում»:

Իսկ թե ինչ պետք է անի ընդդիմությունը այդքանից հետո, Ռուբեն Հակոբյանը հորդորեց. «Ինքը իշխանությունը զավթելու համար գրավեց Ռադիոտունը: Այդ դեպքում, եթե պետք է, պետք է գրավել ե՛ւ Ռադիոտունը, ե՛ւ ոստիկանությունը, հեռուստատեսությունը, բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները: Պետություն ենք կորցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930