Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսումնասիրեցի ԱՊՀ կանոնակարգը, այնտեղ չկա մուտք գործող երկրների միջեւ տարածքային ամբողջականության, սահմանագծման մասին կետ». Նարինե Դիլբարյան

Նոյեմբեր 25,2021 15:58

«ԱԺ նիստերի դահլիճը 2018-ից ի վեր առաջին անգամ գտնվում է ստերիլ վիճակում, չկան թշնամիներ, դավաճաններ»,- այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, մոտենալով ԱԺ ամբիոնին, ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու 100 օրվա առիթով, երբ հրապարակում հանրահավաք էր կազմակերպել, ասում էր՝ չի լինելու մի բան, որ ձեզանից գաղտնի ու թաքուն լինի, ես իմ բոլոր պայմանավորվածությունները կգամ ձեզ կներկայացնեմ, դուք կորոշեք ու ես կասեմ ինչ անել: Ուստի նա հորդորեց Փաշինյանին Պուտինի ու Ալիեւի հետ հանդիպումից հետո օդանավակայանից ուղիղ գալ ԱԺ ու ժողովրդին ներկայացնել, թե ինչ է բանակցել, դրանից հետո հրաժարական տա:

Նարինե Դիլբարյանն անդրադարձավ Փաշինյանի խոսքերին առ այն, որ մենք 91-ի դեկտեմբերին մուտք ենք գործել ԱՊՀ եւ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Նախ, ես ուսումնասիրեցի ԱՊՀ-ի կանոնակարգը, այնտեղ մուտք գործելիս եւ ընթացքում չկար ընդհանրապես մուտք գործող երկրների միջեւ տարածքային ամբողջականության, սահմանագծման, սահմանանշման մասին կետ: Բացի այդ, ԼՂ-ն այն ժամանակ դուրս էր եկել Ադրբեջանի կազմից դեռեւս Խորհրդային միության շրջանում, դարձել անկախ ու փաստորեն դե յուրե ու դե ֆակտո հռչակել իր անկախությունը»:

ԱԺ հայտարարության նախագիծ է հրապարակվել: Դիլբարյանն առաջարկեց տեքստում փոփոխություն մտցնել ու դիմել ոչ թե բարեկամ երկրների խորհրդարաններին, այլ՝ միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ երկրներին, որովհետեւ բարեկամը ճիշտ բառ չէ: Դիլբարյանը նաեւ առաջարկեց հավաքվել հրապարակում մինչեւ նոյեմբերի 26-ը, երբ Փաշինյանը կհասցնի հանդիպել Ալիեւի եւ Պուտինի հետ:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանն առաջարկեց թարգմանել հայտարարության տեքստը ու տարածել միջազգային կազմակերպություններին, նաեւ ամրագրել, որ այս հայտարարությունից հետո ստորագրված որեւէ միջազգային փաստաթուղթ չի գործելու ու չի կարող կիրառվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930