Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի հրատապ է եղել, պետք է եղել։ Կարո՞ղ է չեղած տեղից առնում են»․ ԲՏԱ նախարարն՝ Ալեն Սիմոնյանի համար նոր BMW գնելու մասին

Նոյեմբեր 25,2021 14:16

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI դասի։ Այս մասին որոշման նախագիծն այսօր ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող նախագիծ։

Ավտոմեքենան կառավարությունը ձեռք է բերելու մեկ անձից գնման ընթացակարգով։ Ալեն Սիմոնյանի համար ծառայողական մեքենա ձեռք բերելու համար կհատկացվի 90 միլիոն դրամ։

Նախածի հեղինակները ավտոմեքենայի գնումը հիմնավորում են, թե այժմ Ալեն Սիմոնյանին սպասարկող 2011 թվականի արտադրության BMW 750Li ծառայողական ավտոմեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը ծախսատար է, դրա շահագործման եւ պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլեւս արդյունավետ եւ նպատակահարմար չեն։ Այս մեքենան կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

 Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր»/ կետ 6․10/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից»։

«Սովորական որոշում է եղել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս որոշման մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Նա ասաց, որ մեքենան 10 տարի է շահագործվում է․ «Հաստատ այդ մեքենան մաշված կլինի եւ կարիք կար փոխելու»։

Թե ի՞նչ կարիք կար երկրի համար ծանր պայմաններում նոր թանկարժեք մեքենա գնելու, հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Երեւի հրատապ է եղել, պետք է եղել։ Կարո՞ղ է չեղած տեղից առնում են»։

Դիտարկմանը՝ շատերի համար այս գնումը բարոյապես ընկալելի չէ, նախարարն այսպես արձագանքեց․ «Խիստ անհրաժեշտ ծախսերը, որ այսօր կան՝ պետական կառավարում, անվտանգություն, մարդկանց կարիքների բավարարելու համար ծախսեր, հավատացեք, արվում են։ Այսինքն` չի կատարվում այդ ծախսերը մյուսի հաշվին, որ ինչ-որ մի տեղ մենք չենք կարող որեւէ սոցիալական խնդիր լուծել կամ ուրիշ խնդիր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930