«Հայֆեստ» փառատոնի շրջանակում հնարավոր եղան հանդիպումները հայտնի ռեժիսորների հետ, հերթական հանդիպումը «Ռոյալ Դիսթրիքթ» թատրոնի ռեժիսորներ Նինո Հարաթիշվիլիի և Յուլիա Բ. Նովիկովայի հետ էր:
Նինո Հարաթիշվիլին գերմանացի արձակագիր, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր է, որը ծննդով Վրաստանից է: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլտ Բրեխտի, Աննա Սեղերսի և Շիլլերի հիշատակի մրցանակի։
Նա սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում: Նինո Հարաթիշվիլին 2007թ.-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր, նրա ստեղծագործական տարածքը ողջ Եվրոպան է:
Ինչ վերաբերվում է Յուլիա Նովիկովային, նա աշխատել է ներկայացումների և զգեստների ձևավորող Մարբուրգի Հեսիսշես Լանդես թատրոնում (HLTM), Շաուսպիել Ֆրանկֆուրտում, Ֆրայբուրգի թատրոնում, Թումանիշվիլիի եւ Թբիլիսիի «Ռոյալ Դիսթրիքթ» թատրոններում, Գոթինգենի գերմանական թատրոնում, Գերմանիայի ազգային թատրոնում, Ստաատսկեպել Վեիմարում։
Կարդացեք նաև
Հայ հանդիսատեսը «Հայֆեստի» շրջանակում հնարավորություն ունեցավ դիտելու «Ռոյալ Դիսթրիքթ» թատրոնի վրաց-գերմանական «Սպասուհիների աշունը» ներկայացումը:
Նինո Հարաթիշվիլին եւ Յուլիա Նովիկովան հայկական լսարանի հետ հանդիպման ժամանակ նշեցին, թե ինչպես են ներկայացումը բեմադրել նախ Համբուրգում, ապա Վրաստանում: Նրանք խոսեցին տարբեր թեմաներից՝ պատերազմ, զոհեր, ինչպես մարդիկ կարող են կորցնել իրենց դեմքը, ով կարող է դառնալ զոհ, ով դահիճ, եւ ինչ անել՝ մարդ մնալու համար, որքանով է կարեւոր կնոջ դերը, եւ ինչքան անմարդկային է պատերազմը:
Ի դեպ Նինոն առաջին վրացի հեղինակն է, որ արժանացել է Շիլլերի հիշատակի մրցանակին, իսկ աշխարհի խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ HarperCollins-ը գնել է նրա The lack of light վեպի հեղինակային իրավունքները մինչեւ գրքի լույս տեսնելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հայֆեստ փառատոնի ֆեյսբուքյան էջից