Այսօր վաղ առավոտից Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ցույց են անում: Վերջիններս պահանջում են, որ երեկ աշխատանքից ազատված իրենց տնօրենը վերականգնվի պաշտոնում: Հիշեցնենք, որ տնօրեն Սյուզաննա Բալայանը ֆեյսբուքում գրառում հավանելու համար ազատվել է աշխատանքից:
Պոլիկլինիկայի մանկական բուժքույր Էմմա Աղվանյանն ասում է, որ այսօր մարզպետարանի աշխատակիցներից եկել ու իրենց զգուշացրել են. «Մեզ էլ ասեցին խելոք աշխատեք, եթե չաշխատեք դուք էլ գործից դուրս կգաք: Ես չէի սպասում, որ այս կառավարությունում նման բան կլինի»:
Կարդացեք նաև
Մեր պոլիկլինիկայում գտնվելու պահին փոխմարզպետ Գոռ Ասրյանը եւ մարզպետարանի մի քանի աշխատակիցներ տնօրենի առանձնասենյակում Սյուզաննա Բալայանի հետ վերջին անգամ այսպես ասած հանձնում-ընդունում էին անում, տնօրենի պաշտոնին նշանակելով Անահիտ Դարբինյանին, որը Վանաձորի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի վարիչն է:
Իսկ պոլիկլինիկայի աշխատակիցները դիմեցին շենքից հեռացող փոխմարզպետին. «Եվ ձեր նմանները պետք է ղեկավարեն մեզ»:
«Ո՞վ էր ասողը, դուք ինձ անձնապես ճանաչո՞ւմ եք, որ նման վիրավորանք եք տալիս»,-արձագանքեց Գոռ Ասրյանը:
Բուժաշխատողների համար սակայն շարունակում է անընդունելի ու անհասկանալի մնալ իրենց տնօրենին աշխատանքից ազատելու փաստը: Վերջիններս նշում են, որ նոր տնօրենի դեմ իրենք ոչինչ չունեն, իրենք պայքարում են, որ իրենց տնօրենն անհիմն չազատվի պաշտոնից. «Որ մարզպետի ականջն ընկավ, որ բարդակ է, ինչի՞ մի անգամ չմտավ պատահական էդ բարդականոցը ստուգեր: Թե վախենո՞ւմ էր ինքն էլ քովիդ կընկնի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւ ՂԱԶԱՐՅԱՆ