Այսօր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ թեման սահմանազատում եւ սահմանագծումն է, որը չի իրականացվել ըստ էության, բայց 2 օր առաջ պարզվեց՝ ՀՀ-ում կա առնվազն մեկ մարդ (խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է,- Հ. Ջ. ), որը միլիմետրի ճշտությամբ տեղյակ է, թե ոնց են անցնում ՀՀ սահմանները, դուք հրավիրե՞լ եք այդ մարդուն լսումներին, եթե ոչ, պատճառն ուղղակի մասնակիցներին տհաճություն չպատճառե՞լն է, թե՞ կան այլ պատճառներ:
Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ այսօր ՀՀ-ում չկա մարդ, ով միլիմետրի, նույնիսկ մետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները, որովհետեւ ՀՀ սահմանների փոփոխությունը կամ ճշգրտումները ԽՍՀՄ տարիներին է իրականացվել, պատերազմից հետո այսօր կա դիրքերի այնպիսի դասավորվածություն, որ հանձնաժողովի աշխատանքում իր ազդեցությունն է ունենալու»:
Ինչ վերաբերում է Փաշինյանին հրավիրելուն՝ Օհանյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությանն են հրավիրել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ