Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հաղորդումը. Հայտարարեցին, որ ԵՄ սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում

Նոյեմբեր 25,2021 13:04

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հաղորդման մեջ մասնավորապես ասված է:

«Եվրոպական միության անդամ երկրից` Գերմանիայից, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միության անդամ երկրի` Ֆրանսիայի, կողմից տրված (COVID-19)-ից պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատներով մենք` ես և ամուսինս, տեղեկացված էինք, որ մեր սերտիֆիկատները վավերական են` ճանաչված են Հայաստանի Հանրապետության կողմից, այդ մասին է վկայում 11 սեպտեմբերի, 2021 թվականի ՀՀ կառավարության 1514 Ն որոշումը:

2021 թվականի նոյեմբերի 20-ին, գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, երբ մենք՝ ես և ամուսինս, արդեն հատել էինք բոլոր անցակետերը` անձնագրային, սանիտարական և այլն, այսինք արդեն մուտք էինք գործել Հայաստանի Հանրապետություն, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում, մեզ ևս ներկայացվել է ապօրինի պահանջ` կատարել վճարում: Մենք հրաժարվել ենք ենթարկվել ապօրինի պահանջին:

Անցակետի աշխատակիցներին մենք ներկայացրեցինք բողոք-պահանջ՝ ստուգել մեր սերտիֆիկատների արագ արձագանքման ծածկագիրը (QR կոդը) համապատասխան սարքի և ծրագրի միջոցով: Սակայն մեր կողմից ներկայացված բողոք-պահանջը մերժվել է, իսկ գործող ապօրինի «մաքսակետի» աշխատակիցները մեզ վերցնելով արգելանքի տակ` զրկել են մեզ ազատությունից: Շուրջ 7 ժամ մենք գտնվել ենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում, որից հետո մեզ ոստիկանության աշխատակիցները և Լազո Անտոնյանը իրենց անձնական մեքենաներով՝ հոսպիտալացման նպատակով, տեղափոխել են սկզբից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Ավանի հիվանդանոց, որտեղ մեզ չեն ընդունել, այնուհետև տեղափոխել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Նորքի հիվանդանոց:

Այս հիվանդանոցի փոխտնօրեն` Նաիրա Ստեփանյանը ուսումնասիրելով մեր սերտիֆիկատները հայտարարել է, որ Եվրոպական միության կողմից տրված սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում: Այս ապօրինություններից հետո Նաիրա Ստեփանյանը, Լազո Անտոնյանը և ոստիկանները ժամը 16:00-ի սահմաններում մեզ՝ ինձ և ամուսնուս, ազատ են թողել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Նորքի հիվանդանոցի բակում:

Համաճարակը վերահսկող լիազորություններ ունեցող պետական պաշտոնյաները, ըստ էության սահմանել են մաքսատուրք «Զվարթնոց» օդանավակայանով ժամանած անձանց համար: Ով ընդդիմանում է այդ վճարը կատարել, ապա նրան սպառնում են հոսպիտալացմամբ, եթե սպառնալիքը չեն ընդունում, ապա ժամեր շարունակ զրկում են ազատությունից և բաց թողնում կամ մեկուսացնում (COVID-19) հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930