Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս խմբում անհավանական բաներ են տեղի ունենում․ հայերն ու ադրբեջանցիները միմյանց շնորհավորում են տոների առթիվ, ցավակցում են, եթե որևէ մեկի հարազատը զոհվել է պատերազմում. JamNews

Նոյեմբեր 25,2021 12:07

Jamnews.  Ֆեյսբուքյան «Կովկասյան խաչմերուկ» խումբը հայերի և ադրբեջանցիների սեփական նախաձեռնությունն է, որոնք դեմ են պատերազմին։ Այստեղ քննարկում են հիմնականում «համամարդկային» թեմաներ՝ չխորանալով քաղաքականության և պատմության մեջ, չընդհանրացնելով, տեղանունների վրա չկենտրոնանալով և ոչ ոքի չմեղադրելով։

Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական հասարակություններում փոխադարձ թշնամանքի մթնոլորտը՝ այս խմբում անհավանական բաներ են տեղի ունենում․ հայերն ու ադրբեջանցիները միմյանց շնորհավորում են տոների առթիվ, ցավակցում են, եթե որևէ մեկի հարազատը զոհվել է պատերազմում, և անգամ քննարկում են սահմանային իրավիճակը՝ միմյանց չմեղադրելով։

Խմբի համակարգողները, որոնց հետ խոսել ենք, Լալան ու Ռոզան են։ Իրականում, «Կովկասյան խաչմերուկի» թիմն ավելի մեծ է, չէ՞ որ մասնակիցներն էլ են շատ։

Լալան ու Ռոզան խոստովանում են, որ խմբում հարմարավետ միջավայր ապահովելը երբեմն մեծ ջանքեր է պահանջում, և դա հատկապես դժվար էր պատերազմից անմիջապես հետո։

Լալա «Խումբը կա հունվարից, այսինքն՝ ստեղծվել է արդեն պատերազմից հետո, բայց մենք իրոք նկատում ենք, որ ժամանակի ընթացքում աշխատանքը հեշտացել է, հույզերը մի փոքր հանդարտվել են։ Մենք հաճախ ենք թույլ տալիս գրառումներ անել հակամարտության թեմայով՝ չվախենալով, որ վեճեր կլինեն։

Խմբում գրառումները նախապես խմբագրվում են, սակայն մեկնաբանություններում տեղի ունեցող քննարկումներին, միևնույն է, պետք է հետևել։

Ռոզա «Ադրբեջանցի մի օգտատեր գրառում էր արել այն մասին, թե «արդյոք ձեզ ադրբեջանցի թուրք համարո՞ւմ եք»։ Մեկնաբանություններում վեճեր սկսվեցին ադրբեջանցիների միջև, և գրառման հեղինակը հեռացրեց այն։ Մենք եզրակացություն արեցինք, որ խմբագրման փուլում պետք է զգույշ լինել այս թեմաներից։ 

Այժմ երկու կողմերն էլ հոգնել են պատերազմից և չեն ուզում շարունակել (բացառությամբ մոլի ազգայնականների)։ Մարդիկ ուզում են շփման կետեր գտնել, հասկանալ, միմյանց ճանաչել։ Մտածում են երեխաների, նրանց ապագայի մասին։ Մենք նույնիսկ կարծրատիպերի մասին թեմա բացեցինք, որտեղ յուրաքանչյուրը կարող է պատմել հայերի կամ ադրբեջանցիների մասին իրեն հայտնի կարծրատիպերի մասին։ Շատ օգտակար բան է շփումը կարգավորելու համար։

Որքան քննադատությունը շատ է, այնքան «Կովկասյան խաչմերուկի» թիմին ավելի հաճելի է հաղորդագրություններ ստանալը, որոնցում մարդիկ շնորհակալություն են հայտնում նրա համար, որ խումբն օգնել է իրենց ազատվել ատելությունից և կարծրատիպերից։

Լավատեսություն է ներշնչում այն փաստը, որ օգտատերերի մեծ մասն ապրում է հենց Հայաստանում և Ադրբեջանում, ալյ ոչ թե արտասահմանում։ Արդյո՞ք կարող են այս և նման հարթակներն ազդել երկու հասարակությունների տրամադրության վրա, որոնք այժմ հեռու են միմյանցից, ինչպես երբեք։

Ռոզա «Ես պարզապես ուզում եմ, որ հարևանները խաղաղ ապրեն։ Ես ուզում եմ Բաքու գնալու հնարավորություն ունենալ, երբ ուզում եմ։ Եվ որ ընկերներս էլ դա կարողանան անել։ Որ իմ երկիրը բարգավաճի։ Որպեսզի ծնողները երեխա չունենան՝ նրանց կորցնելու համար։ Ոչ ոք մեզնից լավը չէ։ Մյուս երկրները բարեկամություն են անում հարևանների հետ, իսկ մենք միայն պատերազմում ենք։ Այդ պատճառով օրս սկսվում է խմբի գործերով և ավարտվում դրանցով։ 24 ժամ, շաբաթը 7 օր»։

Իսա ՄՈՒՍԱԵՎ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930