Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քարտեզները՝ անկախ նրանից, թե որ թվի են, չպետք է լինեն որոշումների կայացման միակ հիմքը. դելիմիտացիայի ու դեմարկացիայի սկզբունքների առաջարկ». Սոսի Թաթիկյան

Նոյեմբեր 25,2021 11:48

Միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության և հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի սկզբունքների առաջարկ

Ըստ իս, որո՛նք պետք է լինեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի սկզբունքները.

-Արցախի հիմնահարցը պետք է դիտարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցից առանձին։ Ցանկալի է ավելացնել դրույթ, որ Արցախի հակամարտության հարցն այս գործընթացով և այս ձևաչափով չի լուծվելու, այլ շարունակվելու է բանակցվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և դրա համար պետք է գտնվի հակամարտության համապարփակ ու երկարաժամկետ լուծում։

-Գործընթացի ներսում չպետք է կանխորոշվեն վիճահարույց հարցերի վերաբերյալ արդյունքները, այլ դրանք պետք է բանակցվեն։ Գործընթացը չի կարող արհեստականորեն արագացվի։

-Բանակցությունների ընթացքում պետք է բացառվի ուժի կիրառման սկզբունքը՝ դա լինի ռազմական ուժի թե քաղաքական պարտադրանքի միջոցով։ Ադրբեջանը պետք է իր ուժերը հետ քաշի վերջին ամիսներին գրավված տարածքներից։

-Քարտեզները՝ անկախ նրանից, թե որ թվի են, չպետք է լինեն որոշումների կայացման միակ հիմքը։ Դելիմիտացիայի ու դեմարկացիայի ԵԱՀԿ-ի ձեռնարկի համաձայն, ոչ նվազ կարևոր են միջազգային իրավունքի, ազգային օրենսդրության, տվյալ դեպքում՝ նաև ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների իրավական հիմքերի առկայության կամ բացակայության, հիմնավորվածության և ոչ հիմնավորվածության հարցերը, ինչպես նաև մարդու իրավունքների և անվտանգության՝ 2021 թ. ոգուն համապատասխան սկզբունքները, անվտանգային, աշխարհագրական, տնտեսագիտական, ինչպես օրինակ՝ բնական ռեսուրսների օգտագործման գործոնները։ Պետք է հաշվի առնել այն, որ ԽՍՀՄ-ն չէր միացել 1948 թ. ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին։

-Հայաստանը չի կարող զրկվել որպես պետություն կենսունակության հեռանկարից՝ անվտանգային և բնական ռեսուրսներին մուտքի առումներով անբարենպաստ դելիմիտացիայի միջոցով։ Հայաստանը պետք է ունենա իր մայրուղիների և բնական ռեսուրսների, օրինակ՝ ջրային ռեսուրսների հանդեպ հսկողություն։

-Հայաստանի տարբեր հատվածներ միմյանցից չեն կարող կտրվել։ Պետք է բացառել անկլավների գոյացումը։

-Վիճահարույց հարցերի վերաբերյալ եռակողմ ձևաչափով համաձայնության չգալու դեպքում դրանք պետք է տեղափոխվեն ԵԱՀԿ, իսկ այդ ձևաչափով համաձայնության չգալու դեպքում դրանք պետք է ուղղորդել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ չխորշելով վիճահարույց տարածք հասկացությունից և դրանք լուծել միջազգային արբիտրաժի միջոցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930