Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Պատերազմը բերել է ինքը եւ շարունակում է այս ամենը: Ինքը ստում է, ես փաստերով կխոսեմ». «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2021 11:12

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար համանախագահներն այդ միջանկյալ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանեցին։ Կներեք, 2015-16 թվերին ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել, որ համանախագահությունը 3 առաջարկություն էր արել՝ միջանկյալ կարգավիճակի հիշատակումը ընդհանրապես հանած։ Ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել։ Այսպիսի բաներ եղել է, եւ ես ինչ ասում եմ, ապացուցելի է»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե իրապե՞ս միջանկյալ կարգավիճակի հարց չի եղել բանակցություններում, եւ ի՞նչ հայտարարություն են արել, որի հետեւանքով 2016-ին քառօրյա պատերազմն է սկսվել։ «Ուրեմն ինքը ստում է, ոտից գլուխ հերթական անգամ ստում է, ես փաստերով կխոսեմ։ 2016-ին պատերազմը սկսվել է եւ մի քանի օրվա ընթացքում կանգնել է։ Դա արվել է ադրբեջանցիների աղերսանքի արդյունքում, գնացել, Ռուսաստանին խնդրել են, որ կանգնի։

Բանակցային փաթեթի հետ կապված՝ ինքը լկտիաբար ստում է, ես պահանջում եմ եւս մեկ անգամ, որ ինքը գոնե մեկ հատ փաստաթուղթ ցույց տա, արդեն երեքուկես տարի է՝ միայն բամբասում է, իսկ ես կարող եմ փաստաթուղթ ցույց տալ։ Երբ հենց ինքը սկսեց բարբաջել, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը հանվել էր, եւ քննարկվում էր միայն ու միայն տարածքների վերադարձի հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակ արձագանքել է ու Նիկոլին ապտակել է՝ հերթական տգիտության եւ մանիպուլյացիայի համար, հստակ ասվել է, որ նման բան չկա, որ խոսել այն մասին, թե բանակցություններում քննարկվում է միայն հողերի վերադարձը, սուտ է։ Դա Պոպովն է ասել, դա ես չեմ ասում։

Պատերազմը բերել է ինքը՝ իր անհեթեթ, դավադիր քաղաքականությամբ, եւ շարունակում է այս ամենը»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930