Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական». քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 25,2021 10:26

Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական: Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350 .000 դրամ միջին աշխատավարձ:

Եւ հիմա քննչական մարմիններում աշխատող քննիչները արդարության հարց են բարձրացնում՝ ինչու պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, ավելի կարեւոր համարվի եւ գնահատվի պետության կողմից՝ բարձր աշխատավարձերի տեսքով, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական: Սա նշանակում է՝ պետության համար մարդը, մարդու կյանքը երկրորդական հարց է, գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի համար չի խնայվում ոչինչ: Մեզ հետ զրույցում շատ քննիչներ բարձրաձայնեցին, որ օպերները լուրջ աշխատանք են անում, գործ են բացահայտում եւ քննիչների նման ցածր աշխատավարձ են ստանում. եթե այսպիսին է վերաբերմունքը, ապա իրենք էլ կաշխատեն իրենց ստացածի համապատասխան, եւ արդյունքն ու բացասական ազդեցությունը կրելու է պետությունը: Հավելենք, որ, այս իրականությանը զուգահեռ, ՀՀ կառավարությունը քննարկում է դատախազների, գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնելու հարցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930