Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամեն ինչ, պարզվում է, կանխորոշված էր 1991-ին

Նոյեմբեր 25,2021 10:00

Վաղը Սոչիում կայանալու է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը, եւ ընդդիմադիր շրջանակները մտավախություն ունեն, որ այդ հանդիպման ընթացքում ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ, որով ա/ Արցախն այս կամ այն ձեւով ճանաչվելու է որպես Ադրբեջանի մաս, 2/ Ադրբեջանին միջանցք կտրամադրվի Սյունիքի մարզով: Իսկապես շատ հավանական է, որ նման հայտարարություն ստորագրվի՝ ենթադրում եմ, որ դա կարվի ինչ-որ չափով «լղոզված» ձեւակերպումներով: Նման հայտարարության հետեւանքների մասին որեւէ լավատեսական կամ հուսադրող բան չեմ կարող ասել: Թերեւս, միայն այն, որ եթե նման հայտարարությունն արվի, ասենք, մի քանի ամիս հետո, ապա իրավիճակը գուցե ավելի վատը լինի: Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ ասվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում: Հաշվի առնելով ռուսաստանյան քաղաքականության առանձնահատկությունները՝ կարելի է վստահաբար ասել. եթե այդ հանդիպումը կայանար «առանց Սոչիի», դա հաստատ կունենար ավելի վատ հետեւանքներ:

Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսից ինձ համար առավել ուշագրավ էր այն, որ նա փաստացի (եթե բառային շղարշից վերանանք) արդեն իսկ ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի, եւ որ դա պարզ էր դեռեւս 1991 թվականից: Կարծում եմ՝ քաղաքագետներն ու միջազգային իրավունքի մասնագետները կհաստատեն, որ այդ պնդումն այնքան էլ հիմնավոր չէ: Չեմ ուզում անդրադառնալ նաեւ այն հարցին, թե որքանով է այդ մոտեցումը հակասում «Արցախը Հայաստան է եւ վերջ» խրոխտ կարգախոսին, որքանով է անիմաստ դարձնում «Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու» հայտարարությունները, ինչպես նաեւ այն «խորիմաստ» միտքը, որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին. լուծումը, որին գնում է վարչապետը, բավարարում է միայն ադրբեջանցիներին, թուրքերին եւ, մասամբ, Ռուսաստանի իշխանություններին: Բայց այս ուղղությամբ քննադատությունը թողնենք ընդդիմադիրներին՝ նրանք ավելի խիստ խոսքեր կգտնեն:

Իսկ ես պարզապես արձանագրեմ, որ Փաշինյանին վստահում է առնվազն 680 հազար քաղաքացի: Նրանք, հետեւաբար, համաձայն են, որ 1988-90 թվականի Շարժումը սխալ էր, Երրորդ հանրապետության անցած 30 տարին անպտուղ էր, այդ ընթացքում հազարավոր զոհերն ու լուրջ զրկանքներն անիմաստ էին: Պարզապես պետք է «քաղաքական կամք ունենալ» եւ դրա մասին «անկեղծորեն ասել»:

Մնում է երկու հարց: Արցախում դեռեւս մնացած մի քանի տասնյակ հազար հայերը մնալո՞ւ են իրենց հողում, թե՞ դառնալու են փախստական: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա՞ գոյություն ունենալ այն սցենարով, որը նրա համար նախագծել է ներկայիս վարչապետը: Ես վստահ չեմ, որ այս կարգավիճակով եւ այսպիսի քաղաքացիներով պետությունը կարող է գոյատեւել: Իսկ դո՞ւք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garo says:

    Էտ 680հազարին կարելիա գումարել նաև նրանց որոնք էս 30տարվա ընթացքում գնացել են երկրից:
    Եթե ժողովրդին թողեն հա շատ վատ կլինի: Պատք են լիդերներ որոնք ոչ թե կասեն դե հա ժողովուրդը սենց ուզեց մենք ինչ անենք, այլ երկաթյա ձեռքով երկրում կարգուկանոն հաստատեն ժողովրդին ստիպեն անել էն ինչ պահաջումա երկրի շահը:
    Օրինակ պատերազմի ժամանակ տոտալ մոբիլիզացիա անել, եթե պետքա երկրում եղած բոլոր “յաշիկները”, համմեռները բռնագրավել ուղարկել ճակատ, եթե պետքա 4000-ի փոխարեն 40հազար զոհ տալ բայց հաղթել պատերազմը:
    Երկրորդ համաշխարային պատերազմում 200հազար զոհ ենք տվել, ոչ մեկ չի հարցրել իրանք ուզում էին կռվել թե ոչ:
    Ոչ թե նվնվալ թե բա խնդրում եմ 30հոգանոց ջոկատներ կազմեք հրամանատար ընտրեք:

  2. Armen says:

    Մեկ հարց ևս՝ 1998-2018-ի տարիներին պետության վիճակն ու քաղաքացիները լավն էի՞ն, թե՞ ոչ վաղ անցյալում կատարվածը կապ չունի այսօրվա հետ: Զավեշտալին այն է, որ պետության բյուջեն, արժեքներն ու սուբյեկտայնությունը մսխածները այսօր հայրենասերի պատմուճան հագած ամենաբարձր գոռացողներն են: Խղճի ու ամոթի զգացողությունների խեղաթյուրումը դարձել է մեր իրականության նորմ… Տարիներ շարունակ մի խումբ «մարդիկ» «սեփական» ժողովրդի հետ վարվել են այնպես, ինչպես դարեր շարունակ օտար ազգերի կառավարիչ խաներն ու փաշաները: Մոռացել ե՞ք արդեն, թե՞ այդպես չի եղել: Ասենք այդ ոչ վաղ անցյալը ինչ կապ ունի ներկայի հե՜՜՜տ:

    • Garo says:

      1998-ին եղելա մոտ 300միլիոն դոլլար 2018-ին դարձելա մոտ 3միլիարդ:
      2017-ին ՀԲ-ի տվյալներով Հայաստանը դուրսա եկել աղքատ երկրների շարքից ու մտել ու դարձելա միջին եկամուտ ունեցող երկիր: Մի խոսքով երկիրը իր թերություններով հանդերձ հանգիստ ու վստահ զարգացելա:
      Նախկինների սխալը էնա եղել, որ իրենց արած լավը չեն ներկայացրել: Ի տարբերություն նիկոլականների որ մի գյուղում 300մետր ասֆալտ փռելը կամ 2փողոց գազիֆիկացնելը կամ դպրոցի տանիքը նորոգելը ներկայացնում են, որպես մի աշխարհացունց աննախադեպ իրադարձություն:

      Իսկ իրենց հակառակորդները նիկոլասոսոսականները նախկինում եղած թերությունները ինչքան ուժ ունեն ուռճացրել են:

      Ամեն ինչ համեմատության մեջա երևում: Քոչարյանի օրոք 10տարում երկրի պարտքը աճելա 1միլիարդ դոլլարից ավելի քիչ : Նիկոլի օրոք 4տարում 3միլիարդ դոլլարով: Հիմա ովա թալանչի՞

  3. Ալինա says:

    Ժողովրդավարական երկրներում որոշում է մեծամասնության բռնակալությունը։ (Tyranny of the majority)
    Եթե դու մեծամասնության կողմն ես, քեզ ուժեղ և ճիշտ ես զգում։
    Հայաստանում քաղաքական կրթություն չկա ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում։
    Այս զանգվածը որտեղի՞ց պետք է իմանա, թե ինչ է անում։ Ամեն ինչ կառուցված է զգացմունքների մակարդակի վրա։
    Սա է տխուր ճշմարտությունը:
    Կարծում եմ՝ առանց Արցախի Հայաստանը չի կարող երկար ապագա ունենալ:

  4. Լավատես says:

    Երեխաները երբ զատիկի ձվերով կռվում են, հաղթում է նա, ում ձուն է ամուր եւ ամենեւին կախված չի, թե ով է առաջինը հարվածողը եւ ինչ ուժով է հարվածում: Երբ մենք միասնական լինենք եւ ամուր, հանգիստ եղեք, ով էլ մեզ հարվածի ու ինչ ուժով էլ հարվածի, ինքն է ջարդվելու, թեկուզ ջայլամի ձու լինի: Մենք մեր հերոսներով ու դեբիլներով պետք է մի հայ շունչ ու մի հայ մարմին լինենք, ինչպես մեզ հարվածողներն են մեզ ընկալում’ հայ ես, ուրեմն իրենց թշնամին ես, իսկ երբ մենք այսօրվա խառը ժամանակներին ամուր լինենք ու դիմանանք այսօրվա փոթորիկներին, վաղը աչքներս բացենք, կտեսնենք, որ մեր թշնամիները իրենք են ջարդվել մեզ հարվածելուց: Հայ ժողովուրդ, գզվռտվոցը թարգենք, այսօրվա հզորները վաղը փլատակների են վերածվելու, եկեք այսօր դիմանանք, որ վաղը այդ փլատակների տերը դառնանք ու եդեմական պարտեզի վերածենք այդ փլատակները’ մենք երջանիկ լինենք ու երջանկացնենք մյուս ազգերին:

  5. Հ.Շ. says:

    Եթէ Արցախը անհրաժեշտ չլինէր, կենսական չլինէր Հայաստանի համար, 1988-90 թվականի այդ Շարժումը չէր գոյանար, Արցախի ազատագրում տեղի չէր ունենար:

    Նկատի ունենանք որ այդ Շարժումին հիմնական ղեկավարները ծանօթ չեն իրենց զգացականութեամբ, յուզականութեամբ, բանականութեան հակադրուող, impulsive վարքագծով եւ կեցուածքներով: Ոչ ալ ազգայնական եղած են երբեւիցէ: Այդ հիման վրայ գոնէ ըմբռնենք Արցախի ազատագրման էական, գործնակա՛ն կարեւորութիւնը, անհրաժեշտութիւնը, Հայաստանի ապագային համար:

    Նշենք նաեւ որ այդ նախնական Շարժումը կը յուսար որ իր նպատակին կը հասնի, առանց արիւնահեղութեան: Ադրբեջանն է որ ընտրեց պատերազմի ուղին:

    Ան որ համաձայն չէ այս հաստատումներին հետ, պարզապէս կարծում է թէ Արցախը ետ տալով թուրքերին, Հայաստանի պիտի «ծաղկի»: Շատ խղճալի սխալ մըն է այս մտածողութիւնը:

    Ես չեմ հաւատար որ այս նիւթը այսպէս վերջ կը գտնէ: Ոչ, այս կերպով:

    ….
    Այս էլ հակադարձութիւնս այդ շարջագայող «Սպիտակ թուղթ»ին, ըստ որուն պէտք է Հայաստանի ազգային օրակարգը անջատել պետական օրակարգէն ՝
    https://haytougchamlian.blog/2021/11/24/les-pages-blanches-dun-livre-blanc/

  6. Ruben says:

    «Ամեն ինչ, պարզվում է, կանխորոշված էր 1991-ին»
    Այո, երբ ԼՏՊ-ն ու իր թիմը՝ «պոլի փայտիկները», երիտ-կոմունիստները և այլոք, հրաժարվեցին վերականգնել հայկական պետականությունը, պատմությունից, անցյալից և հայկական հանրապետության վարչական տարածքը դե յուրե դարձրին ՄԱԿ-ի անդամ ու փաստացի մնալով ՌՍՖՍՀ կազմում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930