«Մենք վստահ էինք, որ այդ հոդվածն ամբողջությամբ բավարարելուց հետո Ադրբեջանը զերծ կմնար նոյեմբերի 16-ի էսկալացիայից։ Նոյեմբերի 16-ը չէր լինի, գուցե Գեղարքունիքի և Սև լճի հատվածից էլ ետ կգնային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Հայաստանի սահմանը խախտելու պատճառով ՀԱՊԿ-ի արձագանքին։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ի հարձակմանը, Վ․Ալեքսանյանն ասում է, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի արձագանքը չի կարող մեզ գոհացնել։
«Պետք է անընդհատ աշխատել։ Այնքան, մինչև նրանց արձագանքը մեզ բավարարի։ Մենք այլ ճանապարհ, քան դա՝ չունենք»,- հավելեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: