Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն

Նոյեմբեր 24,2021 23:55

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ընկերության  ավագ իրավաբան, փաստաբան  Անի Մուրադյանը, հանդես գալով որպես Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ, հայցադիմում էին ներկայացրել դատարան պահանջելով հրեքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Մասնավորապես՝ որպես զրպարտություն էր դիտարկվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք կապված էին Վահագն Վերմիշյանի կողմից հանցավոր արարքներ կատարելու հետ։

Նշված գործով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է և շուրջ 2 տարի է ապօրինի գտնվում է ազատազրկման մեջ  և բնական է որևէ ձևով չէր կարող տեղեկանալ իր հասցեին ով ինչ է խոսել, նշված տեղեկատվությունը պարոն Վերմիշյանին հասանելի է դարձել բացառապես իր պաշտպանների միջոցով, որից հետո և ներկայացվել է հայցադիմումը։

Սակայն, այստեղ սա չէ կարևորը։ Ըստ էության, ի՞նչ է նշանակում Ն․ Փաշինյանի միջնորդությունը․ զրպարտել եմ, բայց ոչինչ, շուտ եմ զրպարտել իմ նկատմամբ ներգործություն մի կիրառեք։

Կասկածի տակ չդնելով Նիկոլ Փաշինյանի՝ նման միջնորդություն ներկայացնելու իրավունքը, ցանկանում ենք անդրադառնալ դրա բարոյական ասպեկտին․ Նիկոլ Փաշինյանը, թեև գործով պատասխանող է, բայց դրան զուգահեռ շարունակում է մնալ երկրի ղեկավար և ամենևին պատշաճ չէ զրպարտության հայցից հայցային վաղեմությունով պաշտպանվելու վարքագիծը, որը շատ է նմանվում անպատասխանատու մարդու վարքի։

Վահագն Վերմիշյանի փաստաբաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Անի Մուրադյան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930