Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ գալիք տարվա գարնանը կամ ամռանը կայցելի Շուշի:
«Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա ասել է, որ այդ այցն իր կյանքում շատ կարևոր իրադարձություն կլինի:
«Առաջին անգամ Շուշա քաղաքում ես եղել եմ 2009թ. Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ՝ երեք դեսպանների առաքելության շրջանակում: Այդ ժամանակ մենք փորձում էինք շոշափել Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների միջև երկխոսության ինչ-որ ուղիներ: Ես տեսա, թե ինչ թրթիռով և արցունքն աչքերին էր Փոլադը դիպչում իր տան պատերին: Հիմա նա հնարավորություն է ստացել վերականգնել իր հոր տունը և այն վերածել թանգարանի: Փոլադը փորձում է, որ այնտեղ լինի ոչ միայն հիշատակի թանգարան, այլև փառատոն անցկացվի»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ