Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Միշելի խնդրանքով Պուտինը նրան տեղեկացրել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ թվում՝ խաղաղ կյանքի դասավորման և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին: Հենց այդ հարցերն էլ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող Փաշինյան- Պուտին-Ալիև հանդիպմանը, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ