Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Նիկոլայ Բորդյուժա. «Sputnik Արմենիա»

Նոյեմբեր 24,2021 23:45

Բորդյուժայի կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերն անթույլատրելի են. չէ՞ որ լուծումների որոնման քաղաքակիրթ ձևեր կան։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր լուծված համարել չի կարելի. Sputnik–ի լրագրող Արմեն Գասպարյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Բորդյուժան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ԽՍՀՄ-ի չավարտվող փլուզման շարունակությունն է։ Սկզբունքորեն ՀԱՊԿ–ը կարող է չեզոքացնել հետխորհրդային տարածքում և՛ այդ, և՛ մյուս հակամարտությունները, կազմակերպությունն ունի ցանկացած իրավիճակի վրա ուժով ազդելու բոլոր գործիքները։

«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել», – ասել է Բորդյուժան։

Ըստ նրա` խնդրից դիվանագիտական ելք է փորձում գտնել Ռուսաստանը որպես ՀԱՊԿ–ում համակարգ ստեղծող երկիր։ Այդ իսկ պատճառով և՛ ՌԴ նախագահը, և՛ երկրի ԱԳՆ–ն արտակարգ միջոցներ են ձեռնարկում`Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ թույլ չտալու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930