Կապան համայնքի նորընտիր ավագանու 27 մանդատից 19 մանդատ կունենա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, իսկ 8 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրողների 70,68 տոկոսը քվեարկել է «Շանթ դաշինքի», 29,31 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։
Հիշեցնենք, որ ավագանու համամասնական ընտրությունները կայացել են նոյեմբերի 14-ին։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում էր Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, իսկ «Շանթ դաշինքինը»՝ Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։
Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով երկու կուսակցությունից էլ ինքնաբացարկի դիմումներ են ստացել։ Ավագանու մանդատից հրաժարվել են «Քաղաքացիական պայմանագրից»՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը։
«Շանթ դաշինք»-ից մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել 11 հոգի, այդ թվում համայնքի ղեկավարի տեղակալներ Մեսրոպ Արզումանյանն ու Մարատ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ