«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քո սիրախաղը չպարտադրես մեզ։ Սա պիտի լինի բոլորիս պահանջը»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց հարցազրույցին։
«Վարչապետը փաստացի խոսում էր այն մասին, թե ինչպիսի բարեկամություն պետք է ստեղծի Թուրքիայի հետ, որը մոռացության է մատնում 1915թ․-ը։ Եթե նա ուզում է սիրախաղի մեջ լինել, թող լինի, բայց ոչ հայ ժողովրդի անունից ու հայ ժողովրդի փոխարեն»,-Նիկոլ Փաշինյանին դիմեց Սոֆյա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ