Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երազում եմ այն օրը, որ զենքը ձեռքիս գոնե մեկ թուրքի կսպանեմ»․ Կարին Տոնոյան

Նոյեմբեր 24,2021 19:30

«Վաղուց ինձ չէի ենթարկել Նիկոլ Փաշինյանին լսելու տառապանքին։ Ինձ համար դժվար է, բայց լսեցի եւ հիշեցի մեր հանճարեղ հեքիաթը, որում քաջ Նազարն ասում էր՝ արեւը թող այս կողմից դուրս գա, մյուս կողմ մտնի։ Լսում էի ու որպես մանկավարժ փորձում հասկանալի միտք պոկել այդ բարբաջանքից»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165 շարժում»-ի հիմնադիր Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերին։ «Ցավոք, ներքին շփոթմունքը, կասկածամտությունը սեփական եսի նկատմամբ այնքան մեծ էր, որ որեւէ նորմալ միտք չգտա։ Ուստի հարկ չեմ համարի անդրադառնալ այդ բառակույտերին»,-նշեց Կարին Տոնոյանը։

Ապա նա պատասխանեց իրենց մասին հնչող հիմնական հարցերին․ «Ո՞վ է մեզ կառավարում։ Պատասխանում եմ՝ եռագույնը։ Մեր պայքարը հանուն եռագույնի է։ Մեզ ասում են, որ պայքարը ճակատում է, գնացեք ճակատ։ Դուք չգիտե՞ք, որ կամավորական խմբերին չեն թույլատրում մոտենալ դիրքերին, չեն զինում։ Համոզված եմ, որ ամեն երկրորդն ունի կամավոր ընկերներ, որոնք տեղ չհասած՝ վերադառնում են կամ գնում եւ սպասում։ Ես անձամբ եմ պատրաստ եւ երազում եմ այն օրը, որ զենքը ձեռքիս գոնե մեկ թուրքի կսպանեմ։ Դա որդուս վրեժը կլինի։ Եթե ինձ կզինեք, այո, պատրաստ եմ գնալ։ Ումի՞ց եք մեզ ուզում ազատագրել։ Այն մարդուց, որը մեզ հասցրել է իրար հանդեպ թշնամանքի, հուսահատության»։

Կարին Տոնոյանն այնուհետեւ դիմեց հանրությանը․ «Պատմաբաններ, սա նախ ձեր գործն է, եկեք, բեմին բարձրացեք, որ մեզ չկասկածեն սրա-նրա կողմից կառավարվելու համար։ Գրողներին, նկարիչներին էլ եմ խնդրում, պահանջում եմ, որ գաք։ Այստեղ ձեզ սպասում են, եկեք, բեմ բարձրացեք։ Բոլոր մասնագիտական խմբերին եմ դիմում, որոնք կարծում են, թե աշխատանքով շենացնում են հայրենիքը։ Դա բավարար չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930