Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանն այսօր կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկ Հովհաննես Պողոսյանի ծննդյան 70-րդ ամյակի և ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի ծննդյան 58-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սասունիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Մարգարյանը, մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, զինակից ընկերները և համայնքի բնակիչներ:
Միջոցառման ընթացքում հնչել են հերոսներին նվիրված կատարումներ, Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները և մշակույթի տան սաները հանդես են եկել ազգային-հայրենասիրական ելույթներով:
Արագածոտնի մարզպետարան