Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քո կարծիքով, դու էն վիճակում ես, որ կարող ես Ռուսաստանի նախագահի առաջ պայման դնե՞ս. Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 24,2021 18:33

«Քո կարծիքով, դու էն վիճակում ես, որ կարող ես Ռուսաստանի նախագահի առաջ պայման դնե՞ս»,-անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած այն մտքին, որ ինքն է հրաժարվել այս տարվա նոյեմբերի 9-ին նախատեսված եռակողմ հանդիպումից, ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա այսօր մեկնաբանեց
Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ին հրաժարվել է մեկնել Մոսկվա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Սյունիքում պատերազմական գործողություններ է սկսել, ինչի արդյունքում զոհեր ու գերեվարված զինծառայողներ ունեցանք. «Ասում է՝ բերեք պայմանավորվենք, որ այդ 24 հոգին, որոնց մասին ասում ենք՝ տեղեկություն չունենք, որ նրանք ողջ են: Նրանք մարդիկ են, զինվորներ են, մեր քաղաքացիներն են: Ո՞ւր են այդ մարդիկ, ո՞ղջ են, մեռա՞ծ են, եթե ողջ են, որտե՞ղ են:  Եթե մեռած են, նրանց դիակները որտե՞ղ են, ինչի՞ չեն հանձնվում: Բա դու պետության ղեկավար ես, հանգիստ նստե՞լ ես»:

Ըստ Էդգար Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խոստացել է, որ Սյունիքով միջանցք է տալու. «Բայց, երբ հասկացել է, որ միջանցքը տա՝ ինչ է լինելու իր համար, ավելի շուտ իր իշխանության համար, ուզում է խաբի: Նա էլ ասում է՝ ստոպ, խոստացել ես՝ պիտի տաս: Ու քանի որ նա այդ խոստումը տվել է Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, չի կարողանում տակից դուրս գալ, ասում է՝ սենց բառ չի փաստաթղթում գրված, նենց բառ է գրված, ուզում է խաբել: Բայց նրանք էլ միամիտ չեն»:

Փրկությունն, ըստ Էդգար Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է. «Եթե ղեկին ուրիշ մարդ է, ասում է՝ նա է քեզ խոստացել չէ, հո ե՞ս չեմ խոստացել: Ես իմ երկրի սուվերեն տարածքն ինչո՞ւ պիտի տամ քեզ: Առանց այն էլ նա քեզ բաներ է տվել, որի իրավունքը չուներ: Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի վարչապետը Արցախի սուվերեն տարածքը հանձնի քեզ, հատկապես, որ պառլամենտով վավերացված չէ, միջազգային իրավական ակտ չէ, այլ, ընդամենը, պետությունների ղեկավարների հայտարարություն է, որը կատարում են նրանք, որոնք այդ պահին պետության ղեկավար են»:

Էդգար Ղազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները «աղետի են բերում մեր երկիրը»: Ըստ նրա, նոյեմբերի 16-ի զոհերը, տարածքների կորուստը Փաշինյանի արկածախնդրության հետեւանքով տեղի ունեցան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930