Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է COVID-19 ախտորոշված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի կենսաբանական մահը

Նոյեմբեր 24,2021 17:32

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները:

01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021թ-ից. 12.11.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ:

Ներկա դրությամբ բուժման գործընթացում է գտնվում 16 անձ:

Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով 12.11.2021-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում` 5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել.
Տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ, որի ընթացքում մոնիթորինգ կիրականացվի տեսակցությունների արգելքի պահպանման ժամանակահատվածում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության կանխարգելման վերաբերյալ, կտարվեն համապատասխան համեմատականներ, որից հետո կորոշվի տեսակցությունների թույլատրման մասով ռազմավարությունը:

Նախարարությունը կանի առավելագույնը տեսակցությունների արգելքի ժամանակահատվածում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ և ազգային առողջապահական համակարգի մոտեցումներին համահունչ՝ կմշակի տեսակցությունների թույլատրման մասով հետագա ձևաչափը՝ հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց լավագույն շահերը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930