«Մեր առավելությունն այն է, որ դատապարտված ենք պաշտպանվելու, իսկ իրենք պետք է մարտադաշտ նետեն իրենց լավագույններին, պատրաստվածներին, մարդկանց, որոնք պատրաստված են բռնություն գործադրելու, գրավելու: Ես չգիտեմ, թե կոնկրետ ովքեր են կանգնելու դրա դեմ, բայց համոզված եմ, որ բոլորս պատրաստ ենք լինելու ոչ միայն դիմադրելու, այլ ջարդելու, փշրելու նման ուժերին»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ռազմական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից Վահան Բադասյանը՝ զգուշացնելով, որ դեկտեմբերին սպասվում է պատերազմ ու պետք է պատրաստ լինենք:
Թե ինչպես պետք է դիմակայենք, օրինակ, «բայրաքթարներին»՝ Վահան Բադասյանն ասաց, որ դա հակառակորդի ամենամեծ առավելությունն է, բայց «բայրաքթարներն են, որոնցից պաշտպանվելու գաղտնիքները արդեն սովորել են, գիտեն. «Մենք կարող ենք ոչ միայն պաշտպանվել, այլ նույնիսկ անցնել հակահարձակման: Ես ինքս տեսնում եմ այդ ճանապարհը, ինքս պատրաստ եմ պայքարել»:
Բադասյանը հիշեց, որ նախորդ տարիներին, երբ մեր դիրքերի վրա հարձակում էր լինում, ինչպես էին պաշտպանվում. «Գալիս էին հակառակորդի պատրաստված, 2 մետրանոց «շկաֆներ», բայց նրանց խոցում էր մեր փոքրամարմին զինվորը, որը ոգով ուժեղ է: Ոգին մարմնի չափերի մեջ չի»:
Ըստ Բադասյանի, երբ մարդկանց ասում են՝ համախմբվեք, տարբեր պատճառներ են բերում, բայց չհամախմբվելու ցանկացած բացատրություն ծանրագույն հանցագործություն է հայրենիքի նկատմամբ. «Հայրենիքն ու ժողովուրդը չի ների»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ